Վթար Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 23-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Niva» մակնիշի 34 NM 773 համարանիշի (վարորդ՝ 54-ամյա Ա. Մ.), «Opel Vectra» մակնիշի 32 SV 801 համարանիշի (վարորդ՝ 42-ամյա Ա. Մ.) և «Lada 04» մակնիշի 35 CS 146 պետհամարանիշի (վարորդ՝ 56-ամյա Կ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1967 թ. ծնված Ե. Հ.-ն և 1995 թ. ծնված Դ. Մ.-ն մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են հիվանդանոց:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: