Մակրոնը հաստատեց Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը
ՄիջազգայինՖրանսիան հավատարիմ Է մնում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:
«Ես նախագահ Պորոշենկոյին հավաստեցի Մինսկի գործընթացին աջակցելու իմ ցանկությունը»,-ասել Է Մակրոնը՝ հույս հայտնելով, որ «նորմանդական ձեւաչափով» (Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ եւ Ուկրաինա) նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս:
Ընդսմին Ֆրանսիայի ղեկավարը հավելել Է, որ իր երկիրը հավատարիմ Է մնում «ուկրաինայի ինքնիշխանությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:
«Մենք, ինչպես եւ ԵՄ-ից մեր գործընկերները, չենք ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին»,- հայտարարել Է Մակրոնը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: