ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանում Է երկրի բնակչության 40 տոկոսը
ՄիջազգայինՈւկրաինայի բնակչության ավելի քան 40 տոկոսը պաշտպանում Է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հունիսի 26-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից:
«Եթե այսօր հանրաքվե անցկացվեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ, ապա երկրի բնակչության 43 տոկոսը «կողմ» կքվեարկեր, 30 տոկոսը՝ դեմ, 13 տոկոսը չԷր քվեարկի, իսկ եւս 14 տոկոսը չի կողմնորոշվել»,-ասված Է հետազոտության արդյունքներին նվիրված մամուլի տեղեկագրում:
ՆԱՏՕ-ին անդամակցությունն ավելի շատ պաշտպանում են Ուկրաինայի արեւմուտքում, ինչպես նաեւ՝ երիտասարդությունը:
Հարցումը մայիսի 22-ից մինչեւ 31-ն անցկացվել Է Ուկրաինայի ամբողջ տարածքում չափահաս բնակչության շրջանում: Ընդամենը հարցմանը մասնակցել Է 3 հազար մարդ, վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,8 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: