Իվանկա Թրամփի կարծիքով՝ իր հայրը «աներեւակայելի աշխատանք» է կատարում
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, Fox News հեռուստաալիքի "Fox & Friends հաղորդման եթերում հայտարարել Է, որ իր հոր քաղաքական բնազդները «ֆենոմենալ են»:
«Ես ջանում եմ չմիջամտել քաղաքականությանը: Նրա քաղաքական բնազդները ֆենոմենալ են… Ես քաղաքականությունը թողնում եմ այլ մարդկանց եւ զբաղվում այն հարցերով, որոնք ինձ հատկապես հուզում են»,- ասել Է Իվանկան:
«Ես հորս խորհուրդներ եմ տալիս բազմաթիվ հարցերի շուրջ: Նա հավատում Է, որ ես անկեղծորեն եմ հայտնում իմ կարծիքը… Ես բաց ու անկեղծ եմ նրան խորհուրդներ տալիս: Երբեմն մենք համաձայնում ենք, երբեմն՝ ոչ: Մենք տարբեր մարդիկ ենք, կան հարցեր, որոնց շուրջ տարակարծություններ ենք ունենում: Կարծում եմ նորմալ Է՝ բոլոր հարցերի շուրջ ոչ 100 տոկոսով համաձայնելը»,- հայտարարել Է Իվանկան:
Այն հարցին, թե Իվանկան ինչպես կգնահատեր իր հորը, նա պատասխանել Է, որ ամենաբարձր գնահատականը կնշանակեր նրան:
«Կարծում եմ, որ նա ցնցող, աներեւակայելի աշխատանք Է կատարում»,- հավելել Է Իվանկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: