Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԵՊՀ թյուրքագիտության բաժնի ուսանողների դիպլոմների հանձման արարողությունը տեղի է ունեցել Գյումրիում

Society

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի բակալավրիատի ուսանողները հունիսի 25-ին  իրենց դիպլոմները ստացել են Գյումրիում, որտեղ 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում տեղի է ունեցել Հայաստանի համալսարանի բացումը, որը մոտ մեկ տարի անց տեղափոխվելով Երևան` անվանվել է Երևանի պետական համալսարան:

Թյուրքագիտության բաժնի ուսանողների դիպլոմները հանձնել է Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ մայր բուհի հիմնադիր շենքում դիպլոմների հանձնումն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում:

«Մոտ հարյուր տարի առաջ այս դահլիճում հավաքված երախտավորները, ունեցել են մեծ նպատակներ ստեղծել այնպիսի բուհ, որը կտա մասնագետներ, որոնք կծառայեն Հայաստանի և հայության շահերին: Անցած տարիները ապացուցել են, որ ԵՊՀ-ն կարողացել է իրականացնել այդ առաքելությունը և մեր համալսարանը ավարտել են հազարավոր մասնագետներ, որոնք ծառայել են այդ առաքելությանը: Հիմա  հերթը ձերն է՝ ստացած գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու մեր երկրի բարգավաճման, հզորացման, անվտանգության ապահովման գործին»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը:

Ընդգծելով կրթության և գիտության դերը հայ ժողովրդի կյանքում՝ նա ուշադրություն է հրավիրել է համալսարանի ստեղծման ժամանակաշրջանին, որը չափազանց ծանր էր հայ ժողովրդի համար:

«1919 թ.-ին Հայաստանի Հանրապետությունը նոր ձևավորված պետություն էր և բախվել էր բազմաթիվ խնդիրների` ցեղասպանության հետևանքներ և շարունակվող ցեղասպանություն, գաղթականների մեծ ալիք, սով, պատերազմի սպառնալիք Թուրքիայի հետ: Եվ վերջապես Համալսարանի հիմնադրումից մի քանի ամիս հետո Ալեքսանդրապոլը օկուպացվեց թուրքական զորքերի կողմից և այստեղ ինչն է կարևոր ու խորհրդանշական, որ հայությունն իր ամենակարևոր  և անձեռնմխելի գաղափարներից մեկը մշտապես համարել և համարում է գիտությունն ու կրթությունը և այն բուհը, որում դուք սովորել եք, ստեղծվել է երկրի համար այդպիսի ծանր ժամանակաշրջանում: Ինչո՞վ է սա շարունակական. եթե ուշադրություն դարձրել եք՝ ցեղասպանության ժամանակ աքսորյալ հայերն իրենց երեխաներին հավասար կամ, երբեմն, իրենց երեխաներից էլ առավել փրկել են գրքեր, աստվածաշնչեր, և այսօր Մատենադարանում դուք կարող եք տեսնել այդ ամենը»,- հավելել է նա:

Դիպլոմների հանձնման արարողությունից հետո Շիրակի թեմի առաջնորդարանում հյուրնկալելով թյուրքագետներին՝ օրհնել և շնորհավորանքի խոսք է ասել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Ուսանողներն արարողությունն ավարտել են Վահրամաբերդի  եկեղեցի ուխտագնացությամբ, որը կառուցվել է  988-1029 թվականներին սպարապետ Վահրամ Պահլավունու կողմից:

 

 

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։ 1920 թ․ հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia