Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Սփյուռքի նախարարությունում հույն գործընկերների հետ քննարկել են համագործակցության հեռանկարները

Հասարակություն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 26-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հունական սփյուռքի հարցերով տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքիին:
 
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-հունական քաղաքական երկխոսության և երկկողմ համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում միջազգային պայմանագրերի և հուշագրերի ստորագրումը:
 
Տերենս-Նիկոլաոս Քուիքին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. «Հայաստանի արտգործնախարարություն այցի ժամանակ շեշտվեց, որ պետք է սփյուռքի ներուժը օգտագործենք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության զարգացման ձևաչափով:
 
Մեր ժողովուրդները քրիտոնյա են, համարյա նույն ճակատագիրն են ունեցել, և, ցավոք սրտի, ունեցել ենք և ունենք անհաջող հարևան՝ Թուրքիան: Մեր երկու նախարարությունները կարող են արդյունավետ օգտագործել սփյուռքի ներուժը, միատեղել գործողությունները՝ բանակցելով, կոորդինացնելով, իրազեկելով միմյանց: Լինենք մի ընդհանուր բռունցք:
 
Ես պատրաստ եմ լսել Ձեր առաջարկները և քննարկել կետ առ կետ: Նաև հիշեցնեմ, որ Կիպրոսի կողմից եռակողմ համագործակցություն ստեղծելու, Կիպրոսում հանդիպելու և եռակողմ համաձայնագիր ստորագրելու առաջարկ է եղել»:
 
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ընդհանուր նկարագիրը, Հայաստանի քաղաքականությունը Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում և հարաբերությունների օրակարգը, գերատեսչության ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի առանձնահատկությունները:
 
Նա մասնավորապես նշեց. «Մենք պիտի բռունցքվենք՝ աշխարհում մեր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Մինչև այսօր աշխատել ենք երկիր-սփյուռք ձևաչափով: Հիմա ժամանակն է զարգացնել սփյուռք-սփյուռք հարաբերությունները:
 
Միջազգային իրավունքի տեսակետից այսօր սփյուռքագիտության մասին կան փոքրիկ հետազոտություններ, չկա նույնիսկ սփյուռքի սահմանումը, չկան հետազոտություններ սփյուռքի իրավունքների ու պարտականությունների, միջպետական, վերպետական, երկկողմանի հարաբերություններում սփյուռքի դերի մասին:
 
Կարող ենք առաջարկել ՄԱԿ-ին՝ հանձնախմբեր ստեղծել այդ հարաբերությունները ուսումնասիրելու, դեկլարացիա և կոնվենցիա ունենալու համար: Կարող ենք Եվրոպայի սփյուռքների համաժողով կազմակերպել և քննարկել այդ հարցերը»:
 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց վերջերս Կիպրոսի Նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ կնքված փոխմբռնման հուշագրին: Սփյուռքի նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել նաև հունական կողմի հետ՝ սփյուռքի հարցերի շուրջ համանման հուշագիր կնքելու համար:
 
«Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համաձայնագիրը, կարծում եմ, լուրջ քաղաքական ուղերձ է մեր երկրների սփյուռքներին, որպեսզի նրանք համագործակցեն միմյանց հետ, միասնական լինեն ընդհանուր շահերի պաշտպանության գործում», - հավելեց Սփյուռքի նախարարը:
ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»