Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր
SocietyՀունիսի 26-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 20 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել 48 շենքի մոտակայքում գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ մեկ քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: