Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար
International newsԲրազիլիայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսների նախկին նախարար Անտոնիո Պալոչիին կոռուպցիայի ու փողեր լվանալու համար, հայտնում է Reuters-ը։
Պալոչին, որը ֆինանսների նախարար է եղել նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվիայի օրոք ու աշխատակազմի ղեկավար՝ Դիլմա Ռուսեֆի օրոք, դատավճռից հետո ավելի շատ ճնշման տակ կհայտնվի՝ ժամկետը կրճատեու համար դատախազի հետ գործարք համաձայնեցնելու հարցում։
Ակնկալվում է, որ գործարքի մասին կհայտարարվի սեպտեմբերին։ Պալոչին առաջարկել է մանրակրկիրտ տվյալներ ներկայացնել փողերի լվացման ու «օտկատների» սխեմաների մասին, այդ տվյալները կարող են ազդել 2018-ի նախագահական ընտրություններում Լուլա դե Սիլվեի հաղթանակի հավանականության վրա։