Մեքսիկական ռեստորանից 8 մարդ է առևանգվել
ՄիջազգայինՀունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Մեքսիկայի Սինալոա նահանգի Կուլիական քաղաքի ռեստորաններից մեկից ութ մարդ է առևանգվել: Այս մասին հայտնում է РИА новости-ն՝ հղում անելով նահանգի հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Կրիստոբալ Կաստանեդա Կամարլիոյին:
Կամարիլիոյի խոսքով՝ զինված մարդկանց խումբը ներխուժել է հաստատություն և մի քանի այցելու առևանգել: Սկզբում հաղորդվել է 12 առևանգվածի մասին, սակայն ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են ութ մարդու առևանգման մասին:
Նշվում է, որ առևանգվածների ինքնությունը դեռևս անհայտ է. Սինալոա նահանգի դատախազությունը քննություն է սկսել: