ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը շուտափույթ լուծում Է պահանջում. Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ-ի վարչակազմը գտնում Է, որ ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային մշակումների խնդիրը շուտափույթ լուծում Է պահանջում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընդգծել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հունիսի 26-ին Սպիտակ տանն ընդունելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Միացյալ Նահանգների ղեկավարը շնորհակալություն Է հայտնել Նյու Դելիին ՄԱԿ-ի մյուս անդամ երկրների հետ, Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան, «հյուսիսկորեական վարչակագի նկատմամբ նոր պատժամիջոցների» կիրառման համար:
«Հյուսիսային Կորեայի վարչակարգը շատ մեծ խնդիրներ Է ստեղծում, խնդիրը պետք Է լուծել: Եվ, հավանաբար, լուծել արագ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:
Գրավոր հայտարարության մեջ, որն Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի անունից տարածվել Է ներկայիս ամերիկա-հնդկական բարձր մակարդակի հանդիպման արդյունքների վերաբերյալ, ասված Է, որ Թրամփը եւ Մոդին «վճռականորեն դատապարտել են» ԿԺԴՀ-ի կողմից «շարունակվող սադրանքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: