Մերկելը հորդորել Է Եվրոպային՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի խնդիրների լուծմանը
ՄիջազգայինԳերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հորդորել Է Եվրոպայի երկրներին՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի եւ Լիբիայի իրադրության կարգավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առանձին հարցերում մենք՝ եվրոպացիներս, չենք խաղում այն դերը, որը կարող Էինք: Օրինակ, Սիրիան: Այն գտնվում Է ոչ թե ԱՄՆ-ի, այլ դռան մոտ: Մենք եւս պետք Է մասնակցություն ունենանք… Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացին: Սիրիացի փախստականները ժամանում են մեզ մոտ՝ Եվրոպա: Բացի այդ, եւս մեկ կարեւոր հարց Է՝ ինչպես վարվել Լիբիայի հետ: Լիբիան որպես պետություն գոյություն չունի, այնտեղից միգրանտներ են գալիս… Լինելով եվրոպացիներ, մենք պետք Է պատասխանատվություն զգանք եւ չսպասենք՝ մինչեւ ինչ որ մեկը լուծի մեր խնդիրը»,- հայտարարել Է Մերկելը Brigitte հանդեսին տված հարցազրույցում:
Նա նաեւ նշել Է ԱՄՆ-ի հետ անբավարար փոխգործակցությունը բնապահպանության եւ ազատ առեւտրի հարցերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: