Գյումրիի կրակոցների գործով բերման է ենթարկվել «Չախալը»
SocietyNEWS.am-ը գրում է.
Գյումրիի կրակոցների գործով մեկ անձ հայտնաբերվել է: NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ի լուսադեմին ոստիկանները բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ «Չախալ» մականունով Կարեն Սարգսյանին, նա 31 տարեկան է: Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ դեպքի մանրամասները պարզելու միջոցառումները շարունակվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մի տղամարդ որովայնի շրջանում վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։