Նժդեհի փողոցում մեքենան ամբողջությամբ այրվել է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 22:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայրենիք» առեւտրի տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:47-ին, մարվել՝ 22:55-ին:
Նժդեհի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում այրվել է «Volkswagen jetta» մակնիշի 33 TT 554 համարանիշով ավտոմեքենան (վարորդ Գ. Հ.)՝ բացառությամբ բեռնախցիկի: