Կամչատկայում երեք հրաբուխներ մոխրի սյուներ են արտանետել
ՄիջազգայինԿամչատկայում միանգամից երեք հրաբուխներ մոխրի սյուներ են արտանետել, հաղորդում է «Կամչատկա ինֆորմ»-ը։
Շիվելուչ հրաբխի մոխիրը ծովի մակարդակից բարձրացել է 7 կմ։ Դրանից մի քանի ժամ առաջ երկու մյուս հրաբուխները՝ Կարիմսկին եւ Կլյուչեւսկոյը, եւս մոխրի սյուներ են արտանետել, որոնք ծովի մակարդակից բարձրացել են 6 կմ։
Կամչատակայի բնակավայրերը մոխրի պատճառով վնաս չեն կրել։