Մանուել Վալսը հայտարարել Է Սոցկուսակցությունից դուրս գալու մասին
ՄիջազգայինՖրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը դուրս Է գալիս Սոցիալիստական կուսակցությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա պաշտոնական հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին հրապարակել Է Le Huffington Post թերթը:
«Ավարտվում Է իմ քաղաքական կյանքի շրջանը: Ես լքում եմ Սոցկուսակցությունը կամ նույնիսկ նա Է լքում ինձ»,-հայտնել Է քաղաքական գործիչը:
Վերջին ժամանակներս Վալսը քանիցս հայտարարել Է խորհրդարանում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժմանն աջակցելու մտադրության մասին:
Մանուել Վալսը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 2014 թվականի մարտից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը Ֆրանսուա Օլանդի կառավարությունում: Նա հրաժարական Էր տվել Սոցիալիստական կուսակցության փրայմերիզին մասնակցելու համար, որպեսզի պայքարի պետության ղեկավարի պաշտոնի համար: Սակայն փրայմերիզի երկրորդ փուլում նա զիջել Է Բենուա Ամոնին եւ ի վերջո նախագահական ընտրություններում պաշտպանել Մակրոնի թեկնածությունը: