Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա երիտասարդի վրա կրակած զենքի մակնիշը ճշտվում է
ОбществоԵրեւանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 24-ին հնչած կրակոցի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր .օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի /խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ/ հատկանիշով:
Այդ օրը, ժամը 23։20-ի սահմաններում, «կրծքավանդակի շրջանի եւ ձախ ուսահոդի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 26-ամյա Վահան Գրիգորյանը։
Պարզվել էր, որ նշված տան հյուրասենյակի բաց պատուհանից անհայտ անձը կրակել է Գրիգորյանի վրա, ինչի հետեւանքով վերջինս ստացել է նշված վնասվածքները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ կոտորականման մետաղներ։ Իրավապահները ճշտում են կրակած զենքի մակնիշը:
Վիրավոր Վ. Գրիգորյանն աշխատում է Երեւանում գործող շինանյութի խանութներից մեկում՝ որպես բանվոր։