Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից
ՀասարակությունԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 27-ին լարված մթնոլորտում ընթացող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը չմեկնարկած հետաձգվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրեց դատական նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու համար: Դատավորը ընդմիջում հայտարարեց:
Մինչ այդ, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մի շարք պաշտպաններ թույլ չտվեցին զննության ենթարկել իրենց պայուսակները, ուստի դատարանի կարգադրիչները արգելեցին նրանց մուտք գործել դատարանի շենք: