Բաշար ալ-Ասադն ուսումնասիրել է ռուսական Սու-35 կործանիչն ու փորձարկել այն
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում իրեն փորձել է ռուսական Սու-35 կործանիչի օդաչուի դերում: Gazeta.ru-ի փոխանցմամբ` լուսանկարները հրապարակել է սիրիական պետական գործակալությունը:
«Նախագահ Ասադը ծանոթացել է աշխարհում ամենակարևոր և ժամանակակաից ինքնաթիռներից մեկի` ռուսական Սու-25-ի աշխատանքին, որը գտնվում է Լաթակիայի «Խմեյմիմ» ռազմաբազայում», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ սիրիացի առաջնորդն ուսումնասիրել է օդանավի սրահը, ապա նստել օդաչուի տեղում: