Արցախի ԱԺ-ն կհրավիրի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը
ПолитикаԱրցախի Ազգային ժողովում հունիսի 27-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի պատրաստվածության մասին տեղեկություններ են հաղորդել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները, ովքեր հաղորդումներ են ներկայացրել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովներում հունիսի 27-ին տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին:
Ներկայացված հաղորդումների համաձայն` մշտական հանձնաժողովները դրական եզրակացություններ են տվել քննարկման ենթակա օրինագծերին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 28-ին ժամը 11:00-ին:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ժամը 13:00-ին կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: