ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Չեխիայի դեսպանը շնորհավորել է Արտակ Զաքարյանին և մաղթել հաջողություն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է:
Պետր Միկիսկան հայտնել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու` չեխական կողմի պատրաստակամությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ևս ընդգծել է պաշտպանական բնագավառում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը և հույս հայտնել, որ հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան: