Իտալիայում մաչետեով զինված տղամարդը 3 մարդու է վիրավորել
ՄիջազգայինԻտալիայի Տոսկանա շրջանի Մարինա դի Մասա առողջարանային քաղաքում մաչետեով զինված տղամարդը հարձակվել է երեք երիտասարդի վրա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իտալական աղբյուրը:
Ինչպես նշվում է, տուժածներն աննշան վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկին, այնուամենայնիվ, հիվանդանոց են ուղարկել:
Աղբյուրի հաղորդմամբ` խոսքը բարեկամների միջև հարաբերությունների բուռն պարզաբանման մասին է: 40-ամյա հարձակվողը նախկինում ևս հակամարտության մեջ է եղել երիտասարդների հետ, սակայն երեքշաբթի առավոտյան վիճաբանությունը նոր ուժով է բռնկվել:
Վիճաբանության պատճառն այն կասկածանքն է եղել, որ տղամարդը միտումնավոր կերպով վնաս է հասցրել ավտոմեքենային: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: