Շոտլանդիայի առաջին նախարարը հրաժարվել է մոտ ժամանակներում անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարից
ՄիջազգայինՇոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտնել է Մեծ Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե անցնացնելու գաղափարից հրաժարվելու մասին մինչև այն պահը, երբ պարզ կդառնան Brexit-ի պայմանները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մոտ ժամանակներում մենք անկախության վերաբերյալ հանրաքվե չենք անցկացնի», - ասել է նախարարը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի անկախության վերաբերյալ հերթական հանրաքվե անցկացնելու գաղափարից: