Brent ապրանքանիշի նավթի արժեքը բարձրացել է 47 դոլարից
ՄիջազգայինԼոնդոնի ICE բորսայի աճուրդի տվյալներով` հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը օգոստոսյան մատակարարմամբ աճել է 2.6 տոկոսով` կազմելով 47.05 դոլար` մեկ բարելի դիմաց:
Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, վերջին անգամ այս տեսակի նավթի գինը 47 դոլարից բարձրացել է հունիսի 20-ին:
Նշվում է, որ ռուսական արժույթը ևս տատանվում է նավթի գնաճով պայմանավորված: Մեկ դոլարի փոխարժեքը կազմում է 58.92 ռուբլի: