70 տարվա վաղեմության ապաստարան՝ տան ձեղնահարկում. լուսանկարներ
LifestyleՆոր տուն տեղափոխված նորվեգացի ուսանողներն սկսեցին իրենց սենյակները կահավորել, երբ նկատեցին, որ երկրորդ հարկի առաստաղին ձեղնահարկ տանող դուռ կա: Դժվարությամբ բացելով այն՝ նրանք ներսում սովորական՝ մութ, փոշոտ և դատարկ ձեղնահարկ հայտնաբերեցին: Արդեն պատրասվում էին հեռանալ այնտեղից, երբ տղաներից մեկը նկատեց, որ պատերից մեկը տարբերվում է մյուսներից, և տպավորություն էր, որ այն պարբերաբար տեղաշարժվել է:
Հետաքրքրասեր երիտասարդները տեղաշարժեցին տախտակներից մի քանիսը, և նրանց առջև 70 տարվա վաղեմության ապաստարան բացվեց: Այն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մուտքի մոտ նորվեգերենով գրված էր՝ «Մի մտիր, եթե թույլ ստամոքս ունես»: Սենյակում նաև ազդանշանային լամպ կար, որը վառվում էր, երբ տուն մարդ էր մտնում: Իսկ պատին կախված էին հարավային Բրիտանիայի և հյուսիսային Ֆրանսիայի քարտեզները:
Երբ այս ամենի մասին տեղեկացրին տան նախկին տիրոջը, նա փաստեց, որ պատերազմի տարիներին այդ տանը մի ողջ հրեա ընտանիք է ապրել, բայց գաղտնի ապաստարանի մասին գաղափար անգամ չուներ: