Մակրոնը Թրամփին հրավիրել է այցելել Փարիզ
Международные новостиՖրանսիայի նախագահ Էանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ` Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում վերջինիս հրավիրել է հուլիսի 14-ին` ազգային տոնի ժամանակ այցելել Փարիզ:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին: Ֆրանսիացի նախագահը, աղբյուրի հաղորդմամբ, հաստատել է իր հրավերը` ուղղված Թրամփին և նրա տիկնոջը հուլիսի 14-ին ներկա գտնվել շքերթին:
Ինչպես ընդգծել է Մակրոնը, այս տարի տոնակատարությունը նվիրված է լինելու «Միացյալ Նահանգների` մարտական գործողություններին ներգրավելու 100-ամյակին, որոնք օգնել են ֆրանսիական զորքերին Առաջին աշխարհամարտի ժամանակ»:
Հուլիսի 14-ը Ֆրանսիայի գլխավոր պետական հանդիսավոր տոնն է, որը երկրում տոնվում է 1880-ականներից` ի հիշատակ 1789-ի Մեծ ֆրանսիական հեղափոխության իրադարձությունների: