Հրազդանում մեքենան ընկել է առվակը
ՀասարակությունՀունիսի 27-ին, ժամը 20:07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի հարակից տարածքում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և անիվներով հայտնվել առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները առվակից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան: