Վենեսուելայում ուղղաթիռը գրոհել Է Գերագույն դատարանի շենքի վրա
ՄիջազգայինՈւղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Ուղղաթիռից) այդ մարդը նետել Է մի քանի նռնակներ, որոնք չեն պայթել: Գերագույն դատարանի շենքում տեղի Էր ունենում միջոցառում: Դա կարող Էր հանգեցնել տասնյակ զոհերի»,- ասել Է Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում: Նրա խոսքով՝ «ուղղաթիռը գնդակոծել Է Գերագույն դատարանի շենքը, իսկ այնուհետեւ թռել ներքին գործերի նախարարության շենքի վրայով»: «Ես դատապարտում եմ այս ահաբեկչական գործողությունը եւ պահանջում եմ, որ «Ժողովրդավարական միասնության դաշինքը» (ընդդիմադիր կոալիցիան) դատապարտի այդ հարձակումը»,- հավելել Է նա:
Կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասի խոսքով՝ հարձակման ընթացքում գործի Է դրվել ոստիկանությունից գողացված ուղղաթիռը: Տեղական զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում Է, որ թռիչքի ժամանակ թռչող ապարատը վարողները դրանից կախել են պլակատ «ազատություն 350» մակագրությամբ:
Ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները որոնում են գնդակոծման կազմակերպիչներին ու մասնակիցներին:
Գերագույն դատարանի վրա ձեռնարկված գրոհից հետո զրահատեխնիկա Է դուրս բերվել Կարակասի փողոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: