Մեծ Բրիտանիան պատրաստ Է հրթիռային հարվածով պատասխանել հնարավոր կիբեռգրոհին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան պատրաստ Է դիմելու օդից, գետնից եւ ծովից հրթիռային հարված հասցնելուն՝ ի պատասխան հնարավոր կիբեռգրոհի: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը՝ Լոնդոնի Միջազգային հրաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա հանդես Է եկել ցանցահեններին հասցեագրված նախազգուշացմամբ, որ Մեծ Բրիտանիայի պետական հիմնարկությունների եւ ինստիտուտների վրա գրոհը «կարող Է դրդել պատասխանի ցանկացած միջավայրից՝ օդից, գետնից, ծովից եւ կիբեռտարածությունից»:
Հունիսի 27-ին ընդգրկուն կիբեռգրոհ Է արձանագրվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընկերությունների դեմ: Group-IB-ի (զբաղվում Է կիբեռհանցագործությունների կանխմամբ եւ հետաքննությամբ) նախնական տվյալներով՝ Petya ծածկագրող վիրուսը գրոհել Է շուրջ 80 կազմակերպությունների վրա, որոնց թվում են «Ռոսնեֆտը», «Բաշնեֆտը», Mars-ը, Nivea-ն եւ Mondelez International-ը: Petya-ն արգելափակում Է համակարգիչները եւ թույլ չի տալիս գործարկել օպերացիոն համակարգը: Աշխատանքի վերականգնման եւ ֆայլերի վերծանման համար այն պահանջում Է բիթքոիններով «փրկագին» 300 դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: