Ջավախքի Ղաուրմա գյուղում սպանել են դպրոցի տնօրենին. կասկածվում է նրա ամուսինը, ով արդեն խոստովանել է
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում հունիսի 27-ին 70-ամյա կնոջ են սպանել: NEWS.am-ի տեղեկություններով, սպանվածը Ղաուրմա գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Քոլյանն է:
Նրան սպանելու մեջ մեղադրվում է ամուսինը՝ Կառլեն. Ք-ն, որը հունիսի 27-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: