Անկարայում անհայտ անձինք կրակ են բացել գիշերային ակումբում
ՄիջազգայինԱնկարայի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ներկաների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Հարձակվողներն այնուհետև լքել են գիշերային ակումբը, նստել մեքենաներն ու հեռացել դեպքի վայրից:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրանց ինքնությունը բացահայտելու և բերման ենթարկելու ուղղությամբ: