Վրաստանի նախագահն ընդունել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի կնոջը
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է առեւանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային։
Turan գործակալությանը Մուստաֆաեւան ասել է, որ Մարգվելաշվիլին Վրաստանի պաշտոնատար անձանցից միակն է, որը Թբիլիսիում Մուխթարլըի անհետացումն «առեւանգում» է անվանել՝ դա սպառնալիք համարելով «Վրաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են լրագրողի անհետացման եւ նրա՝ Ադրբեջանում կալանավորվելու մանրամասները, դրանում Վրաստանի պաշտոնական կառույցների դերը։ Լրագրողի ընտանիքը դժգոհ է Թբիլիսում Մուխթարլըի առեւանգման գործի հետաքննությունից։ Լրագրողի կինը դրական է գնահատել Վրաստանի նախագահի հետ հանդիպումը։
Աֆղան Մուխթարլըին առեւանգել են մայիսի 29-ին Թբիլիսում եւ հանձնել Ադրբեջանի իշխանություններին։