Թրամփն ընդհատել է Իռլանդիայի վարչապետի հետ զրույցը՝ լրագրողին հաճոյախոսելու համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիայի նորընտիր վարչապետ Լեո Վարադքարի հետ հեռախոսազրույցն ընդհատել է, որպեսզի հաճոյախոսի Իռլանդական ռադիոյի եւ հեռուստատեսության լրագրող Քաթրինա Փերիին, փոխանցում է Gazeta-ն։
Միջադեպի տեսագրությունը Twiteer-ի իր էջում տեղադրել է Փերին։ «Իսկ դուք որտեղի՞ց եք։ Մոտեցեք»,- ասել է Թրամփը լրագրողին։
Փերրին մոտեցել է ԱՄՆ նախագահի սեղանին ու ներկայացել։
«Մեզ մոտ իռլանդական մամուլի այնքան գեղեցիկ ներկայացուցիչներ կան։ Քաթրինա Փերրի... նա այնպիսի գեղեցիկ ժպիտ ունի, հույս ունեմ, դուք նրան այդտեղ չեք նեղացնում»,- Վարադքարին հեգնանքով ասել է Թրամփը։