Մարտունի-Գետափ ճանապարհին բեռնատարը շրջվել է եւ փակել ճանապարհը
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 04:37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բեռնատարը կողաշրջվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում եւ փակել ավտոճանապարհը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 8-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 35 LT 067 պետհամարանիշով (վարորդ՝ 1978 թ. ծնված Է. Ծ.) բեռնատարը կողաշրջվել է եւ երկողմանի փակել ավտոճանապարհը. բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Շտապօգնության աշխատակիցները տեղում Է. Ծ.-ին եւ ուղեւոր՝ 1987 թ. ծնված Զ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը եւ փակել գազի բալոնների փականները:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել երթեւեկելի հատվածից. ճանապարհը ամբողջովին դարձել է երթեւեկելի: