Վատ տապակած հավի մսի օգտագործումը կարող է վատ հետևանքներ ունեալ
LifestyleՊարզվում է` վատ տապակած հավի մեջ էլ կան վնասակար հատկություններ: Վերջերս Միչիգանի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունները պատզել են, որ վատ տապակած հավը կարող է հանգել Գիյեն–Բարրեի համախտանիշի առաջացման: Այս համախտանիշը համարվում է ամենածանր նյարդաբանական հիվանդություններից մեկը, որի հետեւանքով կարող է առաջանալ սուր նյարդա–մկանային կաթված։
Գիտնակակնների հավաստմամաբ, վատ տապակած թռչնամսի մեջ առկա Campylobacter jejuni մանրէների վտանգը կայանում է նրանում, որ դրանք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ։
Վատ մշակած մթերքները կարող են չափազանց վտանգավոր լինել և սարսափելի հետևանքներ ունենալ: Այդ մթերքները պատրաստվել են օգտագործման ժամկետը երկարաձգելու կամ յուրահատուկ համ տալու նպատակով` դրանք աղ դնելու, ապխտելու, պահածոյացնելու, միջոցներով: Այսպես օրինակ, օրական ընդամենը 50 գ վերամշակած մսից պատրաստած ուտեստը կարող է 18 տոկոսով մեծացնել հաստ աղու քաղցկեղի ռիսկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: