Վլադիմիր Էտուշի առողջական վիճակը բարելավվել է
ՄիջազգայինԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշի առողջական վիճակը բարելավվել է, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Հիվանդի առողջական վիճակը բարելավվել է, վերակենդանացման բաժանմունքից նրան նյարդավիրաբուժական բաժանմունք են տեղափոխել», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել էր, որ երկուշաբթի Էտուշը պոլիկլինիկայում աստիճաններով բարձրանալիս ընկել է։ Վնասվել է նրա մեջքը։