Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ
Международные новостиԹուրքիայում մահմեդականների համար Ռամադանի սրբազան ամսվա ավարտին տոնական արձակուրդների մեկնած քաղաքացիների հոսքը տխուր հետևանքներ է ունեցել. ամեն տարի Ռամադանին մեծ քաղաքներից դուրս եկող ու հանգստավայրեր կամ հայրենի գյուղեր մեկնող և շաբաթվա վերջին կրկին Ստամբուլ, Անկարա, Բուրսա կամ այլ մեծ քաղաքներ վերադարձող քաղաքացիների բազմության պատճառով երկրի միջքաղաքային ճանապարհներին առաջացած խցանումներն այս տարի արդեն 64 մարդու կյանք են խլել։
Ինչպես գրում է թուրքական DHA գործակալությունը, խցանումների պատճառով տեղի ունեցած ավտովթարներից մի քանի օրվա մեջ Թուրքիայում մահացել է 64, վիրավորվել՝ 379 քաղաքացի։
Ամենաշատ վթարները տեղի են ունեցել Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում, Էսքիշեհիրում, Այդընում, Մուղլայում և Էդիրնեում։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարածքում 3 օրվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 70 ավտովթար։