Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել
ՄիջազգայինԱյսօր Ադրբեջանի հարավում գրանցվել է 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Սեյսմիկ ծառայության կենտրոնի հաղորդած տվյալներին։
Երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի Լենքորանի շրջանից 26 կմ հյուսիս-արևմուտք։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 24 կմ խորության վրա։