Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել
ՄիջազգայինԹուրքիայի Շրնաք նահանգում դեպի ռազմաբազա մեկնող թուրք զինվորականների մեքենան PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների հարձակմանն է ենթարկվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Շրնաք նահանգում գտնվող ռազմաբազա մեկնող զինվորականների մեքենան Ուլուդերեի շրջանի հատվածում հայտնվել է քուրդ զինյալների կրակի տակ։ Թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել։
Բախման հետեւանքով սպանվել են 3 թուրք զինվորական։