Մավր Մկրտչյանի և Շուշանիկ Հովհաննիսյանի հարսանեկան խնջույքը՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում
LifestyleBlogNews.am-ը գրում է.
BlogNews.am-ն արդեն ներկայացրել է Ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանի և Շուշանիկ Հովհաննիսյանի պսակադրության արարողությունը: Զույգի պսակադրության արարողությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Իսկ հարսանեկան խնջույքը հարազատների, ընկերների և շոու բիզնեսի ներկայացուցիչների միջավայրում նշել են Երևանի ռեստորաններից մեկում: Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ներկա էին Գայանե Ավետիսյանը՝ եղբոր հետ, Սարգիս Ավետիսյանը, Սևակ Ամրոյանը, Գուրգեն Դաբաղյանը, Եվա Եգանյանը, Ագնեսա Շահնազարյանը:
Ի դեպ՝ զույգը խնջույքի ժամանակ դուետով է ներկայացել, իսկ Մավրը կնոջը գեղեցիկ երգ է նվիրել:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի