ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին
ՀասարակությունԱյսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրությանը, նշեց, որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում եւ ձեռք բերված տվյալները հրապարակելը ճիշտ չի լինի:
Դատախազը չհամաձայնեց հնչեցված այն մտքի հետ, որ մինչ այս պահը գործով մեղադրյալ չներկայացնելը նշանակում է կոծկել իրողությունը: «Որեւէ անձի դատի տալը ունի օրենքով նախատեսված չափորոշիչներ: Եթե իրականացվում է նախաքննություն ու այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ՝ դա օրենքի պահանջից բխող համապատասխան հետեւանք է: Քանի որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, ձեռք բերված տվյալները, փաստարկները ճիշտ չի լինի հրապարակել», - ասաց գլխավոր դատախազը: