Նիհարեցնող համեմունք
LifestyleՆյութափոխանակության արագացումը նիհարելու համար առաջնային պայմանն է։ Մի շարք սննդամթերքներ կարող են օգնել այս հարցում, սակայն, եթե ցանկանում եք խթանել նյութափոխանակությունը, ապա պետք է ուշադրություն դարձնել համեմունքներին:
Իսպանացի գիտնականների կողմից կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չամանը մեծապես նպաստում է նյութափոխանակության վրա:
Հետազոտությանը մասնակցել է 88 գեր կին, որոնց բաժանել են 2 խմբի։ 1-ին խումբը 3 ամիս շարունակ կերել է միայն առողջ սնունդ, իսկ 2-րդ խումբն առողջ սննդի հետ միասին օրական օգտագործել է նաև 3 գրամ չաման։ Ամեն առավոտ 140 գրամ մածունի մեջ ավելացրել են 1 թեյի գդալ չաման ու կերել այն դատարկ ստամոքսին: