152 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել
ОбществоՇվեյցարիայում դինոզավրի ոտնահետք է հայտնաբերվել։ Այն գտել են արագընթաց ավտոմայրուղու կառուցման ժամանակ։ Բազելից, Բարսելոնայից եւ Դենվերից գիտնականները հին մողեսի նոր տեսակը Jurabrontes curtedulensis են անվանել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Այդ հետքերը կարող են մինչեւ 77 սմ երկարություն ունենալ։ Դրանք եռամատ դինոզավրերի ամենամեծ հետքերից են։ 10-12 մետր հասակ ունեցող այդ հսկայական կենդանիները տեղաշարժվել են երկու ոտքերով։
Դինոզավրերի ոտնահետքերի ուսումնասիրությանն աջակցում է Ճանապարհների դաշնային վարչությունը։