ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին
ՔաղաքականԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Սերժ Սրագսյանի վարչապետ նշանակվելու մասին լուրերին, նշեց, որ 2018 թվականի համար կանխատեսումներ անելն անիրատեսական է, ամեն ինչ կթելադի իրավիճակը:
«Ցանկացած իշխող ուժ ծրագրում է, որ ինքը պետք է մնա քաղաքականության մեջ: Դա բնական է, քաղաքական տրամաբանություն է, որովհետեւ հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու պիտի որոշի մնալ քաղաքականության մեջ: Պատկերացրեք՝ դուք զբաղվում եք սպորտով, որպեսզի մի օր անպայման զբաղեցնեք երրորդ տեղը՝ լինելով առաջին տեղում: Դա կլիներ անհեթեթություն», - ասաց նա` հավելելով, որ խորհրդարանում ՀՀ կառավարության 2017 թվականի ծրագրի ժամանակ ընդդիմության մտավախություններն այն մասին, որ վարչապետը վստահ չէ, թե 2018 թվականից հետո մնալու է պաշտոնում, անհիմն են. «Հարցը շահարկվեց ավելին, քան՝ արժեր», - ասաց նախարարը: