Գրպանահատի հերթական զոհը 71-ամյա Անուշավանն էր. 40-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել
Общество71-ամյա Անուշավան Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 24-ին թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 40-ամյա Վահան Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: