Էդինբուրգի օդանավակայանում անջատել են էլեկտրականությունը
ՄիջազգայինԷդինբուրգի օդանավակայանում անջատել են էլեկտրականությունը, ինչի հետևանքով ուղևորների ստուգման կետերում հերթեր են գոյացել: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Օդանավակայանի ղեկավարությունն ուղևորներին նախազգուշացրել է չվերթների հնարավոր հետաձգումների մասին:
«Մենք այժմ չունենք էլեկտրականություն: Մենք փորձում ենք պարզել դրա հնարավոր պատճառը»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության աշխատակիցը:
Էդինգուրգի օդանավակայանը Շոտլանդիայի ամենածանրաբեռնված օդանավակայաններից է: Դրա ուղևորահոսքը կազմում է տարեկան ավելի քան 12 միլիոն մարդ: