Թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել է քրդական դիրքերը նաև Իրաքի հյուսիսում
ՄիջազգայինԹուրքիայի ԶՈւ-ն նոր օդային գործողություն է ձեռնարկել Իրաքի հյուսիսում և հարվածներ հասցրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը։
Նշվում է, որ գործողության ընթացքում սպանվել է 7 քուրդ գրոհային։ Քրդական աղբյուրները դեռևս չեն հաստատել տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմը F-16 կործանիչների միջոցով թիրախի տակ է առել Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին-Բասյան շրջանը։
Հիշեցնենք, որ այս գիշեր թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել է նաև սիրիական Աֆրինը, որը գտնվում է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) վերահսկողության տակ։