«Иванушки International»-ի նախկին անդամը հիվանդանոց է տեղափոխվել
Lifestyle«Иванушки International» խմբի նախկին մեներգիչ Օլեգ Յակովլեւը հիվանդանոց է տեղափոխվել:
Ըստ Dni.ru-ի՝ նա հոսպիտալացվել է մի քանի օր առաջ. վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Իսկ Life-ը հաղորդում է, որ 47-ամյա Յակովլեւը թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված:
Առայժմ հայտնի է միայն, որ արտիստը հիվանդանոց է տեղափոխվել երկկողմանի թոքաբորբի պատճառով:
Օլեգ Յակովլեւն «Иванушки International» խմբին միացել է 1998 թվականին՝ փոխարինելով Իգոր Սորինին: Տրիոյի կազմում նա հանդես է եկել մինչեւ 2013 թվականը, ինչից հետո մեներգչի կարիերա է սկսել: