Ստոլտենբերգ. ԱՄՆ-ն Եվրոպայում ռազմական ներկայությունն ընդլայնում է
ՄիջազգայինԱՄՆ-ն Եվրոպայում ռազմական ներկայությունն ընդլայնել է մինչեւ 3 բրիգադ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Gazeta-ն:
«Անցյալ շաբաթ ես Լիտվայում էի ու Լատվիայում եւ տեսա, թե Առաջին զրահատանկային բրիգադի ԱՄՆ զինծառայողները Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկների ստորաբաժանումների հետ ինչպես են մասնակցում զորավարժություններին: Եվրոպայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը 2 բրիգադից մինչեւ 3 մեծացումը վկայում է Վաշինգտոնի կայուն հավատարմության մասին` հետեւել դաշինքի մյուս անդամներին օգնելու սկզբունքներին»,- ասել է Ստոլտենբերգը: