Սեւանա լճում մարդ է խեղդվել
ՀասարակությունՀունիսի 28-ին, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սեւանա լճում մարդ է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Տեղի ուժերով Սեւանա լճից դուրս է բերվել 1969 թ. ծնված Վալյա Ա.-ի դին: Նա Սեւան քաղաքի բնակիչ է: