Լուսինե Թովմասյանն՝ Արցախում անցկացրած օրերի և ամառային հանգստի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արցախը հայերիս ամենասիրելի վայրերից մեկն է: Այն Հայաստանի մի կտորն է, որն առանձահատուկ նշանակություն ունի մեզ համար: Հատկապես վերջին տարիներին շատերը հարմար առիթի դեպքում բաց չեն թողնում հանարվորությունը եւ մեկնում են ԼՂՀ՝ հանգսիտն անցկացնելու եւ չքնաղ բնությունը վայելելու:
Օրերս գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը տասը տարի անց կրկին մեկնել է Արցախ: Life.panorama.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց այնտեղ անցկացրած անմոռանալի հանգստի մասին.
«Չեմ էլ հասկանում, թե ինչպես ստացվեց, որ ուղիղ տասը տարի պարզապես չէր հաջողվում գնալ Արցախ, բայց երեւի ամեն ինչ իր ժամանակն ունի: Հետաքրքրականն այնն էր, որ այս անգամ էլ առանձնապես հատուկ պատրաստություն կամ նախապես պլանավորում չի եղել, պարզապես ամուսնուս աշխատանքային ընկերներով ամեն տարի հավաքույթ են կազմակերպում եւ այս անգամ էլ որոշել էին այն անցկացնել հենց Արցախում: Ես էլ, այդ իմանալուն պես, անմիջապես ցանկություն հայտնեցի միանալ նրանց»,- նշեց Լուսինեն ու շարունակեց.
«Ընդամենը երեք օր ենք այնտեղ եղել, բայց բավականին հագեցած օրեր ենք ունեցել: Արցախը գուցե այնքան էլ մեծ չէ, բայց մի քանի օրում տեսնել այն բոլոր հրաշք վայրերը, որոնք կան այնտեղ, ուղղակի անհնար է: Մենք եղանք Գանձասարում, որը ինձ համար պարտադիր այցելելու վայրերից է համարվում, նաեւ գնացինք Հունոտի կիրճը, որն առավել հայտնի է «зонтик»-ներ անունով: Արցախի բնությունը անփոխարինելի է, այնտեղ հզոր մի էներգիա կա, որը համակում է յուրաքանչյուրին, ով թեկուզ մի քանի ժամով հայտնվում է այդ հողի վրա: Իհարկե, մենք չհասցրեցինք վայելել Արցախի բոլոր բարիքները, բայց հուսամ, որ հաջորդ այցս շատ չի ուշանա»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: